Դոնալդ Թրամփը սպառնում է չեղարկել Մեքսիկայի նախագահի հետ հանդիպումը` սահմանին պատի կառուցման հարցի պատճառով

22:56 • 26.01.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մեքսիկացի գործընկեր Էնրիկե Պենյա Նիետոն կարող է չեղարկել իր այցը Վաշինգտոն, եթե Մեքսիկան չի պատրաստվում վճարել Միացյալ Նահանգների հետ սահմանին կառուցվելիք պատի համար:

«Եթե Մեքսիկան չի ցանկանում վճարել խիստ անհրաժեշտ պատի շինարարության համար, ավելի լավ կլինի չեղյալ հայտարարել գալիք հանդիպումը», - BBC-ի փոխանցմամբ` թվիթերյան իր միկրոբլոգում գրառել է ԱՄՆ նախագահը` հավելելով, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև առևտրային դեֆիցիտը կազմում է շուրջ 60 մլրդ դոլար:

 Այսօր ավելի վաղ Պենյա Նիետոն դատապարտել էր պատ կառուցելու մասին Թրամփի ստորագրած հրամանագիրը և կրկին հայտարարել, որ Մեքսիկան չի վճարելու դրա դիմաց:

 Նա խոր մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ ղեկավարը նման որոշում է կայացրել և նշել է, որ «Մեքսիկան չի հավատում պատերին»:

Վաշինգտոնում երկու նախագահների հանդիպումը նախատեսված է հունվարի 31-ին: