Հնդկաստանում բժիշկները 2 մետրանոց որդ են հանել հիվանդի աղիքներից (լուսանկար)
Հնդկաստանում բժիշկները վիրահատություն են անցկացրել, որի արդյունքում 188 սմ երկարությամբ եզան երիզորդ են հանել հիվանդի աղիքներից: Դեպքը նկարագրվել է The New England Journal of Medicine բժշկական ամսագրում:
Աղբյուրը մանրամասնում է, որ 48-ամյա տղամարդը դիմել է բժիշկներին`բողոքելով արդեն 2 ամիս տևող ցավերից որովայնի հատվածում: Կոլոնոսկոպիայի ժամանակ բժիշկները տղամարդու աղիքներում հայտնաբերել են որդի մի մասը: Սովորաբար բժիշկները հատնաբերում են միայն մակաբույծի հատվածները, սակայն այս դեպքում պարզվել է, որ որդը զբաղեցրել է ամբողջ բարակ աղիքը:
Նշվում է, որ եզան երիզորդը հանելու համար բժիշկները ստիպված են եղել այն դուրս քաշել հիվանդի բերանից: Գործընթացը տևել է ընդամենը 15 րոպե: Տղամարդուն հակամակաբուծային դեղամիջոցներ են նշանակվել, և ցավերն այլևս չեն անհանգստացնում նրան:











