Հայաստանի տնտեսության մեջ շարժման լոկոմոտիվը 5 ոլորտ է. Կ. Կարապետյան
Հայաստանի տնտեսության մեջ շարժման լոկոմոտիվը տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լեռնաարդյունաբերության, զբոսաշրջության և թեթև արդյունաբերության ոլորտներն են: Այդ մասին «ՄԻՐ» միջպետական հեռուստառադիոընկերության փոխնախագահ Եկատերինա Աբրամովային տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք առանձնացրել ենք 5 ոլորտ՝ ՏՏ, գյուղատնտեսության, լեռնաարդյունաբերության, զբոսաշրջության և թեթև արդյունաբերության: Բայց դա չի նշանակում, որ չկան այլևս ոլորտներ, որոնց մեջ կարելի է ներդրում անել: Բայց այդ հինգ «լոկոմոտիվները» մենք առանձնացրել ենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե որ ոլորտն է «ամենակոռուպցիոնը», ՀՀ վարչապետը պատասխանել է, որ կոռուպցիոն կարող է լինել ամեն ինչ: «Ոլորտից դա կախված չէ»,- ասել է նա:










