Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` տեղի հայ համայնքի հայցի հիման վրա:
Ինչպես տեղեկացնում է sabadell.ciudadanos-cs.org կայքը և Իսպանիայում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջը, Սաբադելի քաղաքապետարանում կայացած ժողովին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը համատեղ հայտարարաթյուն են ստորագրել, որով 1915 թվականին տեղի ունեցած բնութագրվում է որպես Ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ:
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ներկայացրել է տեղի Ciudadanos («Քաղաքացիներ») կուսակցությունը` բավարարելով հայ համայնքի համապատասխան հայցը:
«Պետք է դատապարտել մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, որպեսզի դրանք երբեք չկրկնվեն աշխարհի ոչ մի անկյունում, ոչ մի ազգության, կրոնի կամ ռասայի ներկայացուցիչների հետ», - ընդգծել է կուսակցության խոսնակ Ադրիան Էրնանդեսը:










