«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծի հաղթողները. տեսաուղերձ

20:14 • 26.01.17

Tert.am-ն ամփոփում է «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծի վերջնական արդյունքները: Հիշեցնենք, որ մեր հարցախույզին մասնակցեց թիրախային 15 ընտրախավի շուրջ 300 ներկայացուցիչ՝ գրողներ, քաղաքական, թատերական և կինոգործիչներ, լրագրողներ, մեդիագործիչներ, ժամանակակից արվեստի հայտնի դեմքեր, գրականագետներ և փորձագետներ, նախարարներ, փաստաբաններ, տեղեկատվական  ու կրթական տեխնոլոգներ, երաժիշտներ և օպերայի աստղեր:

 

Այսօր մեր նախագիծը ներբեռնվում է  տեսաշարով, որը  ներկայացնում է հանրային դեմքերի բաց քվեարկությամբ հաղթած եռյակները: Մտավոր ընտրախավին է վիճակված ստեղծել քաղաքակրթական կողմնորոշում, գեղագիտական հակակշիռներ ու իդեալներ, ճաշակ, ընտրություն, այդպիսով՝ ստեղծելով քաղաքական գիտակցություն, իրավունք և բարոյականություն: Ահա՝ ինչն էր այս բովանդակությունը ստեղծելու գլխավոր նպատակը:

 

Ինչպես խոստացել էինք մեր այս մեդիապլատֆորմի մեկնարկին՝ «Մենք ընդամենը արտատպել ենք  ձեր թաքուն մտքերը՝ ոչինչ չենք ավելացրել և ոչինչ չենք պակասեցրել՝ ճիշտ Սուրբ գրքի պատգամով»։ Եվ քանի որ մասմեդիայի ամենազդեցիկ հրապարակումների  հորիզոնականում երկու տարի անընդմեջ հայտնվում է նաև Tert.am-ը, մեր գործընկերներին առաջարկում ենք մեր նախագծի այս հարցումն այսուհետ անցկացնել ռոտացիոն կարգով: Շնորհակալություն, բոլոր մասնակիցներին:

 

Անիմացիան՝ Վահրամ Մկրտչյանի

 

Տարվա հասարակական-քաղաքական իրադարձությունը

1. Ապրիլյան պատերազմը          

2. ՊՊԾ գնդի գրավումը               

3. Դոնալդ Թրամփի հաղթանակը  

 

Տարվա մշակութային իրադարձությունը

1. Հռոմի պապի այցը Հայաստան    

2. «Ավրորա» մրցանակաբաշխությունը  

3. Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը        

 

Տարվա ամենահնչեղ ելույթը

1. Հռոմի պապի ելույթը Երևանի Հանրապետության հրապարակում

2. Ապրիլյան պատերազմում 19-ամյա Ռոբերտ Աբաջյանի վերջին խոսքերը   

3. Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» անձնազոհ արարքը

 

Տարվա ամենախոսուն գիրքը

1. Մասնագիտական գրականություն

2. Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցները

3. Նարինե Աբգարյան. «Երկնքից ընկավ երեք խնձոր»

 

Տարվա նեգատիվն ու պոզիտիվը

նեգատիվը.

1. Ապրիլյան պատերազմի զոհերն ու 800 հեկտարի կորուստը

2. Ուժգնացող արտագաղթը

3. Ցուցարարների և լրագրողների ծեծուջարդը Սարի թաղում

 

պոզիտիվը.

1. Երիտասարդ զինվորների սխրանքն ապրիլյան պատերազմում

2. Հասարակության համախմբումը պատերազմի 4 օրերին

3. Նոր վարչապետի նշանակումը և նոր կառավարության ձևավորումը

 

Մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը

/ներառում է նաև 112 լրագրողի կարծիք/

1. Hetq.am-ի՝ ապրիլյան պատերազմի լուսանկարները. լուսանկարիչներ՝ Հակոբ Պողոսյան, Քնար Բաբայան, էրիկ Գրիգորյան, Դավիթ  Բանուչյան

2. Tert.am հարցազրույցներ և հոդվածաշարեր. հեղինակ` ՎԱՐԴուհի Սիմոնյան

3. Hetq.am «Ղարաբաղյան նոթեր» շարքը. հեղինակ՝ Էդիկ Բաղդասարյան

 

Տարվա ամենատպավորիչ ֆիլմը

1. Մհեր Մկրտչյան. «Կյանք ու կռիվ»

2. Հարություն Խաչատրյան. «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»

3. Հրանտ Վարդանյան. «Լույսի ձայներ»

 

Տարվա ամենասուր հումորը

1. ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի թևավոր արտահայտությունները

2. Գեներալ Սեյրան Սարոյանի ԱԺ ելույթները

3. Սերգեյ Դանիելյանի «Քաղաքացիական ակտիվ քայլը»

 

«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ