Կառավարությունը սիրիահայերին աջակցություն տրամադրելու նպատակով ավելի քան 43 մլն դրամ հատկացրեց (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց գումար տրամադրել Արտաքին գործերի նախարարությանը՝ մարդասիրական օգնություն տրամադրել սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Այսպիսով` կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 43 միլիոն 368 հազար դրամ: Հատկացված գումարով սիրիահայերի համար կգնվեն առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ, կենցաղային իրեր:










