Թրամփը մտադիր է 1 ամսով դադարեցնել վիզաների տրամադրումն առավելապես մուսուլման բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիներին
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առնվազն 1 ամսով կասեցնել մուտքի այցագրերի տրամադրումը մեծ մասամբ մուսուլման բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիներին:
Գործակալությունը մանրամասնում է, որ խոսքը վերաբերում է Իրանին, Իրաքին, Լիբիային, Սոմալիին, Սուդանին, Սիրիային և Եմենին:
Associated Press-ի խմբագրության ունեցած փաստաթղթում ասվում է, որ Թրամփը պատրաստվում է արգելք սահմանել սիրիացի փախստականների մուտքի իրավունքի համար, ինչպես նաև 120 օրով կասեցնել Միացյալ Նահանգների փախստականների օգնության ծրագրի աշխատանքը:
Ակնկալվում է, որ 70-ամյա հանրապետականը համապատասխան հրամանագիրը կստորագրի այս շաբաթ:










