Թրամփը Սիրիայում անվտանգության գոտիներ կստեղծի փախստականների համար

14:06 • 26.01.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ մտադիր է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել փախստականների խնդիրը լուծելու համար:


«Ես հաստատ Սիրիայում մարդկանց համար անվտանգության գոտիներ կստեղծեմ: Կարծում եմ՝ Եվրոպան սարսափելի սխալ գործեց, երբ թույլ տվեց միլիոնավոր մարդկանց գալ Գերմանիա ու այլ երկրներ: Մեզ մնում է միայն հետևել այնտեղ տիրող աղետին»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ չի ցանկանում, որ ԱՄՆ-ում նույն վիճակը տիրի:


Հայտնի է, որ Թրամփը պատրաստվում է առաջիկա օրերին կարգադրել Պենտագոնին և Պետդեպին անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ աշխատանքային ծրագիր մշակել: Նշվում է, որ փաստաթուղթը պետք է ներկայացվի 90 օրվա ընթացքում:


Իսկ թե կոնկրետ Սիրիայի որ հատվածում են ստեղծվելու այդ գոտիները՝ դեռևս հայտնի չէ: Նշվում է միայն, որ սիրիացիները ժամանակավոր բնակություն կհաստատեն երկրի այդ հատվածներում՝ սպասելով պատերազմական գործողությունների ավարտին:


Աղբյուրը նկատում է, որ Թրամփին նախորդած  Բարաք Օբաման բազմիցս մերժել է անվտանգության գոտիների ստեղծման ծրագիրը՝ չցանկանալով ԱՄՆ-ին ավելի շատ ներքաշել սիրիական հակամարտության մեջ: