Վիեննայում գազի պայթյունի հետևանքով կա 1 զոհ և 10 տուժած (տեսանյութ)
Հունվարի 26-ի առավոտյան Վիեննայի Հերնալս թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 1 զոհ և 10 տուժած կա: Այս մասին Kronen Zeitung-ին հայտնել է Վիեննայի ոստիկանության ներկայացուցիչ Պաուլ Այդենբերգերը:
Ոստիկանության տվյալների համաձայն` գազի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում: Չորս մարդ ծանր վնասվածքներ է ստացել, ևս վեցը ստացել են թեթև վնասվածքներ:
Die Presse պարբերականը գրում է, որ տուժածների թվում երեխա կա: Մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են, հրշեջները շարունակում են մարել մասնակիորեն փլուզված բնակարանների հրդեհը, որը բռնկվել է պայթյունի հետևանքով:
Նշվում է, որ թաղամասի որոշ փողոցներ փակվել են տրանսպորտի համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










