Մեծ Բրիտանիայում British Airways-ի և մետրոյի աշխատակիցները փետրվարին գործադուլ կանցկացնեն
Մեծ Բրիտանիայի մետրոպոլիտենի և British Airways ավիաընկերության աշխատակիցները հայտարարել են փետրվարին նախատեսված գործադուլների մասին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, լոնդոնյան մետրոյի աշխատակիցները նախատեսում են 16-ժամյա գործադուլ իրականացնել փետրվարի 5-ին և 15-ժամյա գործադուլ`փետրվարի 7-ին: Գործադուլի անցկացման պատճառ է հանդիսացել աշխատատեղերի կրճատումը:
British Airways ավիաընկերության աշխատակիցներն, իրենց հերթին, մտադիր են 6-օրյա գործադուլ իրականացնել, քանի որ կարծում են, որ իրենց աշխատավարձերն ամենացածրն են շուկայում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում դեկտեմբերին փոստային ծառայության և երկաթուղային ընկերությունների հազարավոր աշխատակիցներ գործադուլներ են իրականացրել` ավիացիայի ոլորտի աշխատակիցների նախաձեռնած գործադուլի ֆոնին:










