Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան հրաժարվել է հանդիպել Սերգեյ Լավրովի հետ

01:19 • 27.01.17

Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հրաժարվել է մասնակցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, որը նախատեսված էր իրականացնել հունվարի 27-ին Մոսկվայում:

«Հրավերն ուղարկվել է Ազգային կոալիցիայի ղեկավար Անաս ալ-Աբդային, նրա տեղակալ Աբդել Հաքիմ Բաշարին և քաղաքական բյուրոյի անդամ Հադի ալ Բահրային: Նրանցից ոչ մեկը չի մասնակցի հանդիպմանը», - հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով սիրիական կողմի հայտարարությունը:

 Միևնույն ժամանակ Ազգային կոալիցիան չի նշել հանդիպմանը ներկա չգտնվելու պատճառը: