Պերուի հյուրանոցներից մեկը փլուզվել և ընկել է գետը (տեսանյութ)
Պերուի Լիրկայ քաղաքում հինգշաբթի արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: The Guardian-ը քաղաքի հյուրանոցներից մեկի փլուզումը պատկերող տեսանյութ է հրապարակել:
Ինչպես պատկերվում է տեսանյութում, La Hacienda հյուրանոցը փլուզվել և ընկել է գետը: Եռահարկ զբոսաշրջային կացարանի հիմքը, որը կառուցված է եղել հենց գետի եզերքին, քայքայվել է անցյալ շաբաթ տեղացած հորդառատ անձրևների պատճառով:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, տուժողներ չեն եղել, քանի որ բոլոր հյուրերը տարհանվել էին նախքան հյուրանոցի փլուզումը:










