«Ամեն ինչ կյանքում հնարավոր ա, բայց ես ՀՀԿ-ից դուրս չեմ գա». Սեյրան Սարոյան (տեսանյութ)

00:29 • 27.01.17

ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողները գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է՝ ինքն էլ լքի ՀՀԿ-ն: «Չէ, ամեն ինչ կյանքում հնարավոր ա, ամեն ինչ, ես չէ, դուրս չեմ գա»,- ասաց Սարոյանը:

Tert.am-ի հարցին, թե խոսակցություններ կան, որ ԵԿՄ-ից են որոշ մարդկանց հանելու, ասաց. «Խաբար չեմ»:

Սարոյանը չհաստատեց, որ առաջադրվելու է պատգամավորի թեկնածու. «Չեմ կարող ասել: Կուսակցությունը կորոշի էլի: Ամեն ինչ առջևում ա»:

Մանրամասները դիտեք տեսանյութում: