Աբու Դաբիի խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, այցելուները տարհանվել են (տեսանյութ)

09:42 • 27.01.17

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում գտնվող «Յաս մոլ» խոշոր առևտրի կենտրոնի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել տարհանել ներսում գտնվող մարդկանց: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները, բարեբախտաբար, կարողացել են կարճ ժամկետներում մարել հրդեհը, դեպքի պատճառով տուժածներ չեն գրանցվել: 

Առևտրի կենտրոնի տնօրինությունը նշել է, որ հրդեհի հետևանքով տարհանվել են միայն կենտրոնի տվյալ հարկում գտնվող այցելուները, մյուս բաժինները շարունակել են իրենց բնականոն աշխատանքը: