Ավստրալիայում ինքնաթիռը կործանվել է ավիաշոուի ժամանակ. կա 2 զոհ (լուսանկարներ, տեսանյութեր)
Ավստրալական Պերտ քաղաքում երկրի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվող ավիաշոուի ցուցադրական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է կործանվել: Դժբախտ պատահարի հետևանքով մահացել են ինքնաթիռի օդաչուն և մեկ ուղևոր:
BBC-ն գրում է, որ ինքնաթիռն ընկել է Սուոն գետը: Միջադեպի հետևանքով ավիաշոուի մյուս մասնակիցներն ու հանդիսատեսը չեն տուժել:
«Վթարի պահին կանգնած էի գետի ափին և ուղիղ միացմամբ ելույթ էի ունենում հեռուստաալիքներից մեկի եթերում: Ինքնաթիռը կիսվել է առնվազն երկու մասի և շատ արագ խորտակվել», - ասել է միջադեպի ականատես, Արևմտյան Ավստրալիայի ոստիկանության գործող հանձնակատար Սթիվեն Բրաունը:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն` ինքնաթիռի ղեկին փորձված օդաչու է եղել: Իրավապահ մարմինները դեռևս տվյալներ չունեն տեղի ունեցածի պատճառի վերաբերյալ:












