Ադրբեջանում կրոնական ծայրահեղական է ոչնչացվել. երկրի ԱԱԾ

10:38 • 27.01.17

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայութան աշխատակիցները հատուկ գործողության ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են կրոնական ծայրահեղականի, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԱԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժնին:

Նշվում է, որ Ջեյհուն Օջագով անունով ծայրահեղականը գործողության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել ԱԱԾ աշխատակիցներին: