Չինաստանի ղեկավարը չինական Նոր տարվա նախաշեմին երկրի բնակիչներին կոչ է արել սիրել իրենց ընտանիքներն ու ընկերներին

12:10 • 27.01.17

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինպինն ավանդական չինական օրացույցով տոնվող Նոր տարվա նախաշեմին չինացիներին կոչ է արել սիրել իրենց ընտանիքները և ընկերներին, բարոյական բարձր հատկանիշներ ցուցաբերել և ջանասիրաբար աշխատել հանուն հայրենիքի բարօրության:

«Չինաստանի ժողովուրդը միշտ գնահատել է սերն ու բարձր բարոյականությունը», - ասել է նա հունվարի 26-ի երեկոյան` Պեկինի ազգային հավաքների տանը, որտեղ ներկա է եղել երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը:

«Անկախ նրանից` ինչքան եք զբաղված աշխատանքով, մի՛ մոռացեք ձեր հարազատներին, ընկերներին և սիրելիներին: Սիրո հարցում չի կարելի երեսպաշտ, հավակնոտ կամ դաժան լինել», - մեջբերում է ТАСС-ը Ձինպինի խոսքերը:

Նա նաև ասել է, որ չինացիները ոչ միայն մեծ երազանքներ ունեն, այլև քրտնաջան աշխատանքի ոգի են ցուցաբերում դրանք իրականացնելու համար: