Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Կինո Հայրենիքի մոտ ավտոմեքենա է այրվում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
13:06 • 27.01.17
Հունվարի 27-ին, ժամը 12.40-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Կինո Հայրենիքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










