ԻՊ-ի երիտասարդ աջակիցը դատապարտվել է գերմանացի ոստիկանին դանակով հարվածելու համար
Գերմանիայում դատավճիռ է կայացվել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից պլանավորված երկրում մարդու վրա առաջին հարձակման մասին գործով: Դատարանը դատապարտել է 16-ամյա մեղադրյալին վեց տարվա ազատազրկման Հանովերում ոստիկանի վրա հարձակման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատավորն աղջկան մեղավոր է ճանաչել մահափորձի, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և ահաբեկչության աջակցության մեջ:
Արդյունքում դատարանը պաշտպանել է դատախազության դիրքորոշումը, որը պահանջում էր դատապարտել մեղադրյալին վեց տարվա ազատազրկման: Դատավարության ընթացքի մասին մանրամասներ չկան, քանի որ լսումները փակ են եղել լրատվամիջոցների համար դատապարտյալի երիտասարդ տարիքի պատճառով:
Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարի վերջին: Մարոկկոյից ծագումով դպրոցականը, ով այդ ժամանակ եղել է 15 տարեկան, Հանովերում դանակով հարվածել է 34-ամյա ոստիկանի կոկորդին՝ ծանր վիրավորելով նրան: Այդ ժամանակ աղջիկն արդեն եղել է քննության տակ ահաբեկչական կազմակերպությանը աջակցության մեջ կասկածանքով:










