Երևանում գրպանահատը ավտոբուսում գողացել է ուղևորուհիների դրամապանակները

15:46 • 27.01.17

Հունվարի 26-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի 2 դրամապանակ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արմեն Հ.-ն հայտնել է, որ նույն օրը նշված դրամապանակները գողացել է թիվ 46 երթուղու ավտոբուսի ուղևորուհիներից:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ տուժած անձանցից մեկը 1988 թ. ծնված Ալինա Ս.-ն է: Կատարվում է հետաքննություն: