Արսեն Այվազյանը նշանակվել է Արմավիրի ոստիկանապետ
Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի։ Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց,որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը:
Ոստիկանությունից հայտնեցին,որ Արսեն Այվազյանը մինչ այս զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ Արսեն Այվազյանն Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2014-2016թվականներին։
Հիշեցնենք,որ մինչ այս Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Աբրահամյանը,ով երեկ սեփական զեկուցագրի համաձայն ազատվել էր պաշտոնից։










