Լոնդոնում ակտիվիստները հաստատվել են ռուս միլիարդատիրոջ առանձնատանը (լուսանկարներ)

10:08 • 27.01.17

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում ակտիվիստները հաստատվել են լոնդոնաբնակ ռուս միլիարդատեր Անդրեյ Գոնչարենկոյին պատկանող շքեղ առանձնատանը, որում ապրող չկա 2014թ. ի վեր:


Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Գոնչարենկոն Բելգրեյվիա շքեղ թաղամասում գտնվող առանձնատունը գնել է 3 տարի առաջ՝ 15 մլն ֆունտ ստերլինգով, սակայն այդ ժամանակվանից ի վեր տանը ոչ ոք չի ապրում:


Պարբերականի փոխանցմամբ՝ ակտիվիստներն առանձնատանն են հաստատվել 3 օր՝ որոշելով այն վերածել անօթևանների համար կացարանի:


Հարևանների պատմելով՝ ինքնակոչ բնակիչներն անընդհատ շարժի մեջ են, ներսուդուրս են անում և մինչև ուշ գիշեր զվարճանում են բարձր երաժշտության ուղեկցությամբ:


Բացի այդ, նրանք առանձնատան ֆասադային հատվածում կախել են հակակառավարական պաստառներ:

 

Ակտիվիստներից մեկը

 

It was believed that alleged computer hacker Lauri Love, 32, who faces up to 99 years in prison if extradited to the US, was staying in the squat

Above the front door of the mansion is a small banner which reads 'USA ANTI-GOVERNMENT IN EXILE'

  The squatters have been in the property (pictured) in Belgravia, central London, for the past three days and plan to open it as a homelessness shelter