Շտայնմայերը «միջանկյալ փուլ» է անվանել Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը

11:17 • 27.01.17

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը գտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված սիրիական հակամարտության կարգավորման հարցով կմնան «միջանկյալ փուլի» մակարդակի վրա: Այս մասին նախարարը հայտնել է Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունը Սիրիայում նպաստել է Հալեպի անկմանը և աջակցել նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին: Սակայն սա դեռ լուծում չէ Սիրիայի համար: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան գիտեն, որ հակամարտության լուծումը հնարավոր կլինի միայն այն ուժերի մասնակցությամբ, որոնք միշտ ներգրավված են եղել սիրիական հակամարտության մեջ: Սակայն նույնիսկ Ռուսաստանը չի հավատում, որ հակամարտության լուծումը հնարավոր է ռազմական գործողությունների միջոցով», - ասել է նախարարը:

Շտայնմայերը նաև ասել է, որ երկու երկրները` Ռուսաստանն ու Թուրքիան, շահագրգռված են քաղաքական որոշման պատասխանատվությունը հակամարտության մասնակիցների միջև կիսելու հարցում:

«Համոզված եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցությունների պատասխանատվությունը կհանձնեն ՄԱԿ-ին: Սիրիական հակամարտությունն օրինակ է, որ Անվտանգության խորհուրդն ի վիճակի չէ բանակցություններ կազմակերպել», - հավելել է Շտայնմայերը:

Նա նաև նշել է, որ սիրիական հակամարտությունն ամենասկզբից եղել է բաց թողնված հնարավորությունների ժամանակագրություն: