Թրամփը նախագահի պաշտոնում առաջին անգամ թռել է Air Force One ինքնաթիռով (լուսանկարներ, տեսանյութ)

10:49 • 27.01.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջին անգամ բարձրացել է Air Force One նախագահական ինքնաթիռն ու աշխատանքային այցով մեկնել Ֆիլադելֆիա նահանգ:


Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 70-ամյա ղեկավարը, հասնելով օդանավի դռների մոտ, խախտել է ավանդույթն ու չի շրջվել իրեն ճանապարհողներին ձեռքով հրաժեշտ տալու համար:


Հայտնի է, որ ԱՄՆ 45-րդ նախագահը լրագրողներին հրավիրել է ներս՝ թույլ տալով լուսանկարել իրեն նախագահական օդանավում ու պատասխանելով նրանց հարցերին:


Թրամփը նկատել է, որ Air Force One-ը շատ հզոր ու գեղեցիկ օդանավ է, և նույնիսկ այն համեմատել է իր շքեղ մասնավոր ինքնաթիռի հետ:


Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը տարբեր առիթներով հայտարարել էր, որ նախագահ ընտրվելուց հետո կհրաժարվի Air Force One-ից ու կշարունակի օգտագործել սեփական օդանավը:

 

 

Trump invited the press in to see him at the desk in the President's private office onboard the aircraft

Some bags of Snyders pretzels sat tucked by the widow, the Presidential seal looming over Trump's left shoulder

President Trump is seen greeting those on the tarmac at Joint Base Andrews on Thursday after returning from his trip to Philadelphia and even signing some autographs