Եթե մենք հաշտվենք Ռուսաստանի հետ՝ հրաշալի կլինի. Թրամփի հարցազրույցը Fox News-ին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում վերահաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքար ծավալելու մտադրությունը:
«Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես և մյուսների: Կա վարկած, որ մեզ դա չի հաջողվի, սակայն մենք կփորձենք... Եթե մենք հաշտվենք Ռուսաստանի հետ՝ հրաշալի կլինի: Դա լավ է Ռուսաստանի համար և լավ է մեզ համար», - ասել է Թրամփը:
Նա նաև ԻՊ-ին «իսկական պատուհաս» է անվանել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Թրամփը նաև մտադրություն է հայտնել հանգստյան օրերին հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները հեռախոսով զրուցել են նոյեմբերի 14-ին՝ նախագահական ընտրություններում 70-ամյա հանրապետականի տարած հաղթանակից հետո: Այն ժամանակ նախագահները բանավոր պայմանավորվածություն էին ձեռք բերել 2 երկրների միջև հարաբերությունները կարգավորելու հարցի շուրջ:
Inside Look: President @realDonaldTrump gives @seanhannity a tour of the Oval Office! #Hannity pic.twitter.com/FjkCsVD4DY
— Fox News (@FoxNews) January 27, 2017










