Բրազիլիայում դեղին տենդից 42 մարդ է մահացել

10:32 • 28.01.17

Բրազիլիայի առողջապահության նախարարությունն ուրբաթ հաստատել է վերջին շաբաթների ընթացքում դեղին տենդից 42 մարդու մահվան դեպքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է 107 կասկածելի մահվան դեպք, և դրանցից 42-ի դեպքում տրվել է դրական պատասխան՝ մարդիկ մահացել են այդ հիվանդության հետևանքներից։ Եվս 65 դեպքի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են։


Ինչ վերաբերում է հիվանդության դեպքերին, այժմ գրանցված է 555 հիվանդ՝ ախտանշաններով, որոնք կարող են վկայել դեղին տենդի մասին։ Նրանցից 86-ի մոտ արդեն հաստատվել է այդ ախտորոշումը։


Դեղին տենդը սուր վիրուսային հիվանդություն է։ Ախտանշանների թվում են տենդը, դողերոցքը, ախորժակի կորուստը, սրտխառնոցը, մկանային ցավը, գլխացավերը։