Ինչպես են միլիոնավոր չինացիներ շտապում տուն՝ Ամանորը դիմավորելու համար (լուսանկարներ)
Տասնյակ միլիոնավոր չինացիներ շտապում են տուն՝ արևելյան օրացույցով Նոր տարին դիմավորելու համար։ Այս ժամանակահատվածում չինացիների տեղաշարժը հաճախ կոչվում է «մարդկային ամենամեծ միգրացիա», գրում է The Guardian-ը։
Հարյուր միլիոնավոր չինացիներ այս ժամանակահատվածում ինքնաթիռով, գնացքով ու մեքենաներով ճանապարհ են ընկնում իրենց ընտանիքների մոտ վերադառնալու համար, որպեսզի միասին նշեն Ամանորը։
Հունվարի 28-ից սկսած՝ տոնակատարությունները շարունակվելու են մոտ երկու շաբաթ։
Հանրային տրանսպորտի տոմսերի պահանջարկն այնքան մեծ է, որ մարդիկ հաճախ ստիպված են լինում օրեր շարունակ փորձել ազատ տեղ գտնել։
Չինաստանի տրանսպորտի նախարարությունը կանխատեսում է, որ հունվարի 13-ից փետրվարի 20-ը կիրականացվի մոտ 2,98 միլիարդ ուղևորություն։
Հաշվարկների համաձայն՝ 2,5 միլիարդ չինացի տոների ընթացքում տուն կմեկնի ավտոբուսով, 350 միլիոն չինացի կմեկնի գնացքով, իսկ 60 միլիոնը՝ օդանավով։






















