Ես Հանրապետականների հետ խնդիր չունեմ. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)
ԵԿՄ նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով Բանակի օրվա առթիվ այցելել էր «Եռաբլուր» պանթեոն, լրագրողների հետ զրուցում ասաց, որ ընտրություններին մասնակցելու է որպես քաղաքացի։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կընդգրկվի ՀՀԿ ցուցակում, ապա Մանվել Գրիգորյանը նշեց, որ այդ հարցը կուսակցությունում չի քննարկվել։
«Միշտ էլ ցուցակով գնացել եմ, եթե հարկ լինի, կտենանք»,– ասաց նա և շեշտեց. «Աբսալյուտնի իմ հետ քննարկում չի եղել»։
Մամուլի տարբեր հրապարակումներում նշվում էր, թե Մանվել Գրիգորյանը չի լինելու ՀՀԿ ո՛չ համամասնական, ո՛չ էլ ռեյտինգային ցուցակում։ Փոխարենը Արմավիրի մարզում առաջադրվելու է մյուս գեներալ-պատգամավորը՝ Սեյրան Սարոյանը։ Նշվում էր, որ նաև Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ի ներսում խնդիր ունի։
Tert.am-ը ԵԿՄ նախագահից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կուսակցության ներսում խնդիրներ ունի։ «Ես Հանրապետականների հետ խնդիր չունեմ, ինչի՞ եք ուրիշ բաներ խոսում»,- ընդգծեց նա։
Լրագրողների դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Սեյրան Օհանյանին միանա, Մանվել Գրիգորյանը հակադարձեց, որ կարող են իրեն միանալ:
Մանրամասները՝տեսանյութում










