Ռուբեն Գևորգյանը լքել է ԲՀԿ-ն

20:19 • 28.01.17

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների շրջանում վերջերս տեղեկություն էր տարածվել, որ «Երդվյալ   ազատամարտիկների միության» նախագահ,  ԲՀԿ  խմբակցության  պատգամավոր  Ռուբեն  Գևորգյանը պատրաստվում է լքել կուսակցությունը:

 

Tert.am-ը տեղեկատվությունը փորձեց ճշտել Ռուբեն Գևորգյանից։  Նա նշեց, որ շրջանառվող խոսակցությունները  իրականության համապատասխանում են:

 

«Մեկ  ժամ առաջ եմ դիմում գրել, կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ»,-ասաց նա:

 

Ռուբեն Գևորգյանն ասաց, որ այս պահին մանրամասներ չի ներկայացնի, բայց վստահեցրեց, որ ոչ մի դաշինքի չի միանալու: