Առանց Սերժ Սարգսյանի ես էլ, Սեյրան Օհանյանն էլ, Հովիկ Աբրահամյանն էլ չէինք հասնի պաշտոնի. Սուրիկ Խաչատրյան

13:04 • 28.01.17

Բնության օրենքն է, որ առվակները գետերից անջատվելով չորանում են։ Լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» պանթեոնում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Նախագահ  Սերժ Սարգսյանի ելույթին։

Սուրիկ Խաչատրյանն ընդգծեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Նախագահ Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն։

«Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց Սերժի իրանք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի»,– ասաց նա: