Ալավերդի-Ախթալա ճանապարհին ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. կան զոհ (թարմացված)

13:40 • 30.01.17

Հունվարի 30-ին, ժամը 12.20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի - Ախթալա հատվածում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես հայտում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել գետից և տեղափոխվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից և ավտոմեքենայի մեջ հայտնաբերել անձը չպարզված քաղաքացու դի: