Արգենտինայում փորձել են համաշխարհային ռեկորդ սահմանել միաժամանակ լողացող մարդկանց քանակով (տեսանյութ)

23:49 • 30.01.17

Արգենտինայում 1941 մարդկանցից բաղկացած խումբը փորձել է համաշխարհային ռեկորդ սահմանել ջրում միաժամանակ շարքերով լողացող ամենաշատ մարդկանց քանակով: Արգենտինացիների փորձի տեսանյութը հրապարակել է Lenta.ru-ն:

 

Ակցիայի մասնակիցները արգենտինական Էպեկուեն աղի ջուր ունեցող լճում: Նրանք միմյանց ձեռք բռնած` փորձել են մարմնի կեսով մնալ ջրի երեսին: 

 

Միջոցառումն իրականացվել է ջերմային զբոսաշրջության ամենամյա փառատոնի շրջանակներում: Հաջողվել է արդյոք համաշխարհային ռեկորդ սահմանել, թե ոչ, հայտնի կդառնա երկու ամիս անց միայն:

 

 Նախորդ ռեկորդը գրանցվել է 2014-ին Թայվանում, երբ լճում լողալու ժամանել էի 634 մարդ: