Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանը որպես հրավիրյալ դասախոս հանդես կգա Հարավային Ֆլորիդայի համալսարանում

23:41 • 30.01.17

Ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանը փետրվարին որպես հրավիրյալ մասնագետ կդասախոսի Հարավային Ֆլորիդայի համալսարանի հրավիրյալ դասախոս և դասախոսություններ կվարի անգլերենի, հասարակագիտության և այլ բաժիններում:

 

Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly, հատուկ կարգավիճակի շնորհումը տեղի կունենա փետրվարի 13-ին: Բալաքյանը նաև ներդրում կունենա համալսարանի լաբորատորիայում իրականացվող թվային ժառանգության հետ կապված աշխատանքներին, որոնց նպատակն է հնագույն եկեղեցիների պահպանումը Հայաստանում:

 

Բալաքյանը հանրային պոեզիայի ընթերցման կմասնակցի փետրվարի 16-ին, որին կհետևի ընդունելությունն ու գրողի ինքնագրով գրքերի հանձնումը:

 

Նշվում է, որ նախկինում համալսարանի հրավիրյալ դասախոսների թվում են եղել պատմաբաններ, փիլիսոփաներ և գրականագետներ ու պոետներ:

 

 Փիթեր Բալաքյանը բանաստեղծությունների 7 ժողովածուների, արձակ ստեղծագործության 4 հավաքածուների և 2 թարգմանությունների հեղինակ է: 2016-ին վերջինս արժանացել է գրականության Պուլիտցերյան մրցանակի: