ԱՄՆ-ում Infiniti մակնիշի 2 մեքենա են առևանգել ավտոկենտրոնի աշխատակիցների աչքի առաջ

21:51 • 30.01.17

ԱՄՆ Իլինոյս նահանգի Նեյփերվիլ քաղաքում հանցագործները Infiniti մակնիշի երկու ավտոմեքենա են առևանգել դիլերային կենտրոնի աշխատակիցների աչքի առաջ:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, երկու տղամարդ մոտեցել են ավտոկենտրոնին կից լվացման կետին, նստել մեքենաներն ու առևանգել 2014 և 2016 թվականների արտադրության QX60 մակնիշի քրոսովերները:

Գողացված մեքենաները բաց են եղել, իսկ բանալիները՝ մեքենայի ներսում: Կենտրոնի ղեկավարի խոսքով` բոլորն ուղղակի ապշած են մնացել և չէին հավատում իրենց աչքերին:

Նշվում է, որ առևանգված մեքենաները երկուսն էին վերջին մեկ օրում Նեյփերվիլում գողացված 6 մեքենաներից: