ՌԴ կործանիչներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի պահեստներին Դեյր էլ Զորում

19:05 • 30.01.17

ՌԴ օդատիեզերական ուժերին սիրիական Դեյր էլ Զոր նահանգում պատկանող Տու-22Մ3 6 հեռահար ռմբակոծիչներ հարվածներ են հասցրել«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` մեջբերելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը:

«Հարվածի արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ի կառավաման 2 հենակետ և զենք-զինամթերքի պահեստներ, ինչպես նաև մեծ թվով կենդանի ուժ և ռազմական տեխնիկա», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով` հունվարի 30-ին 6 կործանիչներ, օդ բարձրանալով ռուսական ավիաբազայի տարածքից և թռիչք իրականացնելով Իրանի և Իրաքի օդային տարածքներով, խմբակային հարվածներ են հասցրել ԻՊ-ի կառույցների ուղղությամբ: