Ամերիկացին յուրացրել և վաճառել է ԱՄՆ Պետդեպին պատկանող 13 ամտոմեքենա

21:34 • 30.01.17

ԱՄՆ Վիրջինիա նահանգում գործող Car Collision Center ավտոծառայության 67-ամյա մենեջերը խոստովանել է, որ 2011 թվականին հանցավոր միջոցներ գործի դնելով` յուրացրել և վաճառել է ավտոմեքենաներն ու ԱՄՆ իշխանություններին, այդ թվում Պետքարտուղարությանը պատկանող այլ գույք:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, այս մասին ասվում է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքում: Դատական փաստաթղթերում նշվում է, որ ամերիկացին երկու հանցակից է ունեցել այն ընկերությունում, որտեղ աշխատել է, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչների շրջանում:

Իր հանցավոր գործունեության ընթացքում վերջինս իր հանցակիցների հետ յուրացրել և վաճառել է 1 Hummer և 12 Chevrolet Suburban մակնիշի արտաճանապարհայիններ:

Բացի այդ, նա վաճառել է նաև պետությանը պատկանող ավտոպահեստամասերը, մասնավորապես` անիվներ և անվահեծեր: Նրա հասցրած վնասը գնահատվում է 512 420 դոլար: Մեղավորը համաձայնել է փոխհատուցել 416 000 դոլարի ծավալով վնասը: Նրան նաև 18-24 ամսվա ազատազրկում է սպառնում: