Առինջ գյուղում ձյան ծանրությունից փլուզվել են բնակելի տներից մեկի պատերը
Հունվարի 30-ին, ժամը 21.29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի 4-րդ փողոցի թիվ 7/1 տան տանիքը ձյան ծանրությունից ձևափոխվել է, ինչի հետևանքով թեքվել են նաև պատերը. առկա է պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան պատճառով տան տանիքն ամբողջությամբ ճկվել է (մոտ 80 քմ), ինչի հետևանքով վնասվել են կառուցատարրերը և փլուզվել են հարակից պատերը՝ մասամբ (մոտ 14 քմ):
Գյուղապետարանի կողմից կկազմվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:










