Օբաման աջակցություն է հայտնել Թրամփի հրամանագրերի դեմ բողոքի ակցիաներին

10:55 • 31.01.17

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցություն է հայտնել նոր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիաներին։ Այդ մասին գրում է Politico-ն։


Օբամայի կարծիքով՝ բողոքի ակցիաների դուրս եկող քաղաքացիներն իրականացնում են հավաքների իրենց սահմանադրական իրավունքը։


Նա ընդգծել է, որ միգրացիայի սահմանափակման՝ մասնավորապես փախստականների ընդունումը դադարեցնելու մասին Թրամփի որոշումը վտանգ է ներկայացնում ամերիկյան արժեքների համար։


Թրամփը հունվարի 27-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ԱՄՆ տարածք արգելվում է Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքը՝ անկախ նրանց միգրացիոն կարգավիճակից։ Բացի այդ, 120-օրյա ժամկետով դադարեցվում է սիրիացի փախստականների ընդունումը։