Ավելի քան 1 մլն մարդ համացանցում ուղիղ հեռարձակմամբ հետևում է ամերիկացի պլաստիկ վիրաբույժի վիրահատություններին. Mirror

10:40 • 31.01.17

Ավելի քան 1 միլիոն մարդ համացանցում ուղիղ հեռարձակմամբ հետևում է Նյու Յորքից պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանի աշխատանքին՝ Snapchat հավելվածի միջոցով, գրում է բրիտանական Mirror պարբերականը: 

Վիրաբույժն իր հեռարձակումների ընթացքում մեկնաբանում է վիրահատության ամբողջ ընթացքը՝ այդպիսով պատմելով պոտենցիալ հաճախորդներին իր աշխատանքի նրբությունների մասին: Հեռարձակման ընթացքում բժիշկը նաև հասցնում է պատասխանել դիտողների բազմաթիվ հարցերին: 

Նկարահանման մեկնարկից առաջ բժիշկը հատուկ թույլտվություն է խնդրում հիվանդներից. թեև նրանցից ոչ բոլորն են համաձայնում դառնալ բժշկական հոլովակների հերոսներ, այնուամենայնիվ, նրանց մեծ մասը սիրով է ընդառաջում բժշկի խնդրանքին: 

Մեկնաբանելով իր համացանցային ակտիվությունը՝ Շուլմանը պատմել է, որ առաջին հերթին ցանկություն ունի ցույց տալու մարդկանց, թե ինչպիսի ընթացք ունեն իրականում պլաստիկ վիրահատությունները: Նյութերը համացանցում տեղադրվում են առանց ցենզուրայի և տեխնիկական շտկումների: