Մադուրոն ուժեղացրել է իր տեղակալի դիրքերը՝ նրան փոխանցելով լիազորությունների մի մասը

11:07 • 31.01.17

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կտրուկ ուժեղացրել է փոխնախագահ Թարեկ Էլ-Աիսամիի դիրքերը՝ նրան փոխանցելով իր լիազորությունների մի մասը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Համաձայն պետության ղեկավարի հրապարակած որոշման՝ նրա լիազորություններից առնվազն 15-ն անցնում են Էլ-Աիսամիին։ Մասնավորապես՝ հենց նա է պատասխանատու լինելու նախարարությունների միջև միջոցների բաշխման, նախարարների տեղակալների նշանակման, էքսպրոպրիացիայի մասին հրամանագրերի ստորագրման և ռազմավարական ոլորտների ձեռնարկություններն ԱԱՀ վճարումներից ազատելու համար։


Էլ-Աիսամին փոխնախագահի պաշտոնում նշանակվել էր այս տարվա հունվարի սկզբին։ Սահմանադրության համաձայն՝ հենց փոխնախագահն է ստանձնում պետության ղեկավարի լիազորությունները նրա հրաժարականի դեպքում, եթե այն տեղի է ունենում նախագահի պաշտոնավարման ժամկետի կեսի ավարտից հետո։