«Էլ չեմ ուզում». ԲՀԿ-ական Արշակ Մխիթարյանը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի

12:35 • 10.02.17

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «բրիլիանտի Արշակ» մականունով հայտնի, գործարար Արշակ Մխիթարյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Tert.am-ի հետ զրույցում Արշակ Մխիթարյանն ընդգծեց, որ այլևս չի ցանկանում ներգրավվել օրենսդրի աշխատանքներին։

«Դա իմ որոշումն է, ոչ խնդիր չի եղել, պարզապես բավական է, 15 տարի է պատգամավոր եմ »,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք մնալո՞ւ է կուսակցական, թե ԲՀԿ-ից հեռանալու է՝ ինչպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը և «Երդվյալ ազատամարտիկների» միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, գործարարը պատասխանեց. «ԲՀԿ-ից դե չեմ հեռանա»։