Մոնիկա Բելուչին, Վալենտինոն և այլ հայտնիներ՝ «Տրավիատա»-ի պրեմիերային (լուսանկարներ)
Իսպանական Վալենսիա քաղաքում կայացել է աշխարհի ամենահայտնի օպերաներից մեկի՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»-ի պրեմիերան, գրում է Tatler-ը՝ մանրամասնելով, որ օպերայի նոր տարբերակի բեմադրությամբ զբաղվել է Սոֆիա Կոպոլան:
Օպերային երեկոյի գլխավոր հյուրերն են եղել դիզայներ Վալենտինոն, օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, միլիոնավոր տղամարդկանց սրտերի թագուհի դերասանուհի Մոնիկա Բելուչին, Իսպանիայի թագավորի մայրը՝ Սոֆիան, և այլ հայտնիներ:
Աղբյուրը նկատում է, որ կարմիր գորգին իր անզուգական տեսքով փայլել է 52-ամյա Բելուչին, որը հատուկ այս առիթով կրել է իր բնատուր գեղեցկությունն ու սեքսուալությունը կրկնապատկող ալ կարմիր Valentino զգեստ.

Պլասիդո Դոմինգոյի հետ

Ջանկառլո Ջամետիի և Վալենտինոյի հետ


Իսպանիայի թագավորի մայրը՝ Սոֆիան













