Հրապարակվել է «Սֆերա» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

19:26 • 10.02.17

YouTube-ում հրապարակվել է «Սֆերա» ֆիլմի թրեյլերը. ֆիլմը պատմում է համաշխարհային հսկողության մասին:

Հայտնի է, որ ֆիլմի ռեժիսորը Ջեյմս Պոնսոլդտն է: Ֆիլմի գլխավոր դերերում խաղացել են Էմմա Ուոթսոնն ու Թոմ Հենքսը: Ֆիլմում նկարահանված դերասանների թվում են նաև Ջոն Բոյեգան, Կարեն Գիլանը, Բիլլ Պեքսթոնը և Պետոն Օսվալտը:

Gazeta.ru-ն գրում է, որ «Սֆերայի» իրադարձությունները տեղի են ունենում ապագայում, որը, ֆիլմի ստեղծողների կարծիքով, արդեն մոտ է: Ուոթսոնի հերոսուհին աշխատանքի է ընդունվում ամենախոշոր և ազդեցիկ ընկերությունում, որը զբաղվում է տեխնոլոգիաներով և սոցցանցերով: Մասնակցությունն էքսպերիմենտին սպառնում է նրա անձնական ազատությանն ու կարող է անդրադառնալ նրա բարեկամների, ընկերների և մարդկության կյանքի վրա:

Հրապարակվել է «Սֆերա» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)