Ջորջ և Ամալ Քլունիները սպասում են զույգ երեխաների (լուսանկարներ)

09:18 • 10.02.17

Հոլիվուդի ամենահայտնի զույգերից դերասան Ջորջ Քլունին և մարդու իրավունքների հարցերով միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին պատրաստվում են զույգ երեխաներ ունենալ:


Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, 55-ամյա Ջորջի և 39-ամյա Ամալի երեխաները լույս աշխարհ կգան հունիսին:


Ուրախալի լուրը հաղորդվել է ամերիկյան CBS հեռուստաալիքով հեռարձակվող շոուներից մեկի ժամանակ:


«Բեյոնսեն երկվորյակների սպասող միակ աստղը չէ: Այդ առիթով պետք է շնորհավորենք նաև Ջորջ և Ամալ Քլունիներին»,-հայտարարել է հաղորդավարուհի Ջուլի Չենը, որը նախապես տեղեկությունը ճշտել էր դերասանից:


Պարբերականը նշում է, որ Քլունիների ծնող դառնալու լուրին առաջիններից է արձագանքել դերասան Մեթ Դեյմոնը:


«Ջորջն ինձ համար շատ կարևոր մարդ է, իսկ նրա կինն ուղղակի հրաշք է: Ջորջը ջեքփոթ է շահել բոլոր առումներով. նա հոյակապ կին է: Վստահ եմ, որ նրաք չտեսնված ծնողներ են լինելու: Նրանց երեխաների բախտը բերել է»,-ասել է Դեյմոնը, ում ընկերությունը Քլունիի հետ շարունակվում է 10 տարուց ավելի:


Հիշեցնենք, որ Ջորջ և Ամալ Քլունիներն ամուսնացել են 2014թ. սեպտեմբերին:

 

Confirmed! George Clooney and wife Amal are expecting twins in June. The couple are pictured on January 9 in London

On the move: The couple were last seen at Barcelona airport last week with the barrister looking glowing and happy in a sweater dress, tights and boots

Starting a family: The couple got engaged in April 2014 before tying the knot in Venice, Italy on September 27 of that year. They are pictured in May 2016

 

 

 

Ջորջ և Ամալ Քլունիները սպասում են զույգ երեխաների (լուսանկարներ)