«Օսկար»-ի կազմակերպիչները չեղարկել են մրցանակաբաշխության երեկույթը՝ ի նշան Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի

11:51 • 10.02.17

Հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են մրցանակաբաշխությանը հաջորդող ամենամյա երեկույթի չեղարկման մասին՝ նշելով, որ դրա փոխարեն փախստականների իրավունքները պաշտպանող հանրահավաք է անցկացվելու:


Ինչպես նշում է vox.com կայքը, երեկույթի փոխարեն կազմակերպիչը՝ The United Talent Agency-ն, 250.000 դոլար կփոխանցի ԱՄՆ-ում փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող փախստականների աջակցության հիմնադրամ կստեղծի:


The United Talent Agency-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջերեմի Զիմերը մանրամասնել է, որ երեկույթի չեղարկման համար պատճառ է հանդիսացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փախստականների դեմ վարած կոշտ քաղաքականությունը:


Հիշեցնենք, որ «Օսկար»-ի 89-րդ արարողությունը կայանալու է փետրվարի 26-ին՝ Լոս Անջելեսում:

«Օսկար»-ի կազմակերպիչները չեղարկել են մրցանակաբաշխության երեկույթը՝ ի նշան Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի