Քեթի Փերին թողարկել է 2014 թվականից ի վեր առաջին երգը (տեսանյութ)

15:00 • 10.02.17

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին թողարկել է Chained to the Rhythm երգը, որն առաջինն է դարձել 2014 թվականից ի վեր: Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն:

Նշվում է, որ 2016 թվականին Փերին ձայնագրել է Rise երգն օլիմպիական խաղերի գովազդի համար, որը հեռարձակվել է NBC հեռուստաալիքով, սակայն Chained to the Rhythm-ը դարձել է երգչուհու` վերջին տարիների առաջին օրիգինալ կատարումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր երգի ձայնագրության ժամանակ Փերիին օգնել է պրոդյուսեր Մաքս Մարտինը, որի հետ նա արդեն աշխատել է ավելի վաղ: 

 

 

Քեթի Փերին թողարկել է 2014 թվականից ի վեր առաջին երգը (տեսանյութ)