Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Ադամ Լևինի աստղը (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Maroon 5 ռոք խմբի մենակատար Ադամ Լևինի աստղը, հայտնում է Tatler-ը:
Նշվում է, որ ռոքերն աստղի բացման հանդիսավոր արարողությանը եկել էր կնոջ՝ Victoria's Secret-ի «հրեշտակ» Բեհաթի Փրինսլուի և փոքրիկ դստեր՝ Դասթի Ռոուզի ուղեկցությամբ:
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքն էր, երբ աստղային զույգը հանրությանն է ներկայացրել առաջնեկին: Ի դեպ, երեխան իրեն շատ լավ է պահել, չի լացել ու չի շփոթվել ֆոտոխցիկների առջև:



















