76 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ-կատարող Էլ Ջերոն

23:55 • 12.02.17

Լոս Անջելեսում 76 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ջազ-երաժիշտ և կատարող, 7 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Էլ Ջերոն: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին ասվում է երգչի մենեջերի տարածած հաղորդագրության մեջ:

Մենեջերի խոսքով` երաժիշտը մահացել է հիվանդանոցում` հարազատներով շրջապատված: Մահվան պատճառը հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն ամերիկյան աղբյուրի տվյալներով` վերջին տարիներին երգչի մոտ շնչառական և սրտի հետ կապված խնդիրներ են եղել:

Էլ Ջերոն մեծ ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականներին: Նա հռչակ է ձեռք բերել տարբեր ձայնային տեմբրներով երգելու կարողության շնորհիվ: 2001-ին նրա անունով աստղ է բացվել հոլիվուդյան «Փառքի ծառուղում»:

 

 

 

76 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ-կատարող Էլ Ջերոն