Փրինսի բոլոր ալբոմները հասանելի կլինեն առցանց

23:10 • 12.02.17

Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Փրինսի բոլոր ալբոմները փետրվարի 12-ից հասանելի կդառնան խոշորագույն թվային օնլայն-ծառայություններում: ТАСС Գործակալության հաղորդմամբ այս մասին ասվում է Warner Bros. Records ձայնագրման ընկերության հաղորդագրության մեջ: 

Փրինսն իր առավել հանրահայտ աշխատանքները ձայնագրել է Warner Bros.-ի հետ համագործակցությամբ, որն էլ պատասխանատվություն է կրում երգչի ստեղծագործությունների պահպանման համար: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Քեմերոն Սթրենգը: 

Փետրվարի 12-ին Լոս Անջելեսում կայանալու է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը, որի մեկնարկին զուգահեռ Փրինսի  երգերը հասանելի կդառնան համացանցում: 

Հիշեցնենք, որ 58-ամյա ամերիկացի կատարողին (իրական անունը` Փրինս Ռոջերս Նելսոն) անցյալ տարվա ապրիլի 21-ին մահացած էին գտել իր կալվածքում:

 

 

 

Փրինսի բոլոր ալբոմները հասանելի կլինեն առցանց