Մերիլ Սթրիփը պատասխանել է Թրամփի` իրեն հասցված վիրավորանքին

15:22 • 12.02.17

Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը «Մարդու իրավունքների համար քարոզարշավ» միջոցառմանը ելույթ ունենալու ժամանակ պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորանքին: Հայտնի է, որ Թրամփը «գերագնահատված» է անվանել Սթրիփին` «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության արարողությանը դերասանուհու` իր հասցեին հնչեցված քննադատությունից հետո:

Associated Рress-ի հաղորդմամբ` ելույթի ժամանակ Սթրիփն ասել է, որ տվյալ պահին ինքն ավելի շատ «վախեցած», քան «գերագնահատված» է:

Դերասանուհին նաև նշել է, որ նոր նախագահը երկրին հիշեցրել է` «ինչքան փխրուն է ազատությունն իրականում»:

Մերիլ Սթրիփը պատասխանել է Թրամփի` իրեն հասցված վիրավորանքին